Բացեք հիմա. ԹխվածքներՀայկական փախլավա
Հայկական փախլավա
Թխվածքներ

Հայկական փախլավա

Նառա 2010-08-19 14241 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 400 գր. կարագ,
  • 5,5 բաժակ ալյուր,
  • 12 ձու,
  • 2 բանկա թթվասեր,
  • 1թգ. սոդա,
  • 1թգ. քացախ,
  • 2 բաժակ ընկույզ,
  • շաքարավազ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
400 գր. կարագը և 5,5 բաժակ ալյուրը լավ խփել մինչ¢ ստացվի համասեռ զանգված: 6 ձվի դեղնուց, 2 բանկա թթվասեր` 1թգ. սոդայով, 1 ճգ. քացախով և 1 ճգ. շաքարավազով լավ հարել և ավելացնել խմորին: Հունցել և բաժանել 3 գնդի:
Քայլ 2
Միջուկ.- 6 ձվի սիտակուցը և 2 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ ընկույզ:
Քայլ 3
Թիթեղի վրա յուղ քսել, մի քիչ ալյուր ցանել, բացված մեկ գունդը դնել թիթեղի վրա, վրան լցնել միջուկից, բացել 2-րդ գունդը, դնել առաջին շերտի վրա, վրան նորից լցնել միջուկից, վրան ծածկել 3-րդ գնդով` վրան նորից լցնել միջուկ, ձու քսել և թխել ջեռոցում: Մոտ 5-10 րոպե սառչելուց հետո վրան լցնել 1 թեյի բաժակ մեղր և եռանկյունաձև կտրատել:

Մեկնաբանություններ

Սաթեն 2013-02-02

Կներեք, մի հարց, բաղադրության մեջ գրել եք 12 ձու, բայց երբ կարդում եմ պատրաստման եղանակը, այնտեղ 6 ձու է հարկավոր մեզ։ Խմորի մեջ 6 ձվի դեղնուց, իսկ միջուկի մեջ 6 ձվի սպիտակուց, այսինքն ստացվում է 6 ձու։ Հիմա ինչքան գցենք, 6 թե՞ 12։

Անուշ 2011-12-21

Կներեք մի բան հարցնեմ : Թթվասերի մի բանկան 200գրամը վերցնել, թե 450-ը:

Լուիզա 2011-12-15

Հարգելի Հերմինե,

Շնորհակալություն Ձեր մասնակցության համար: Մեր կայքում ռեցեպտները ավելացնում են մասնակիցները, այսինքն յուրաքանչյուր ոք կարող է ավելացնել ինչ բաղադրատոմս, որ ցանկանում է: Նառա-ն մեր մասնակիցներից է, հուսամ, որ նա շուտով կպատասխանի Ձեր հարցերին: Շնորհակալություն

Հերմինե 2011-12-15

Նառա ջան, նորից Հերմինեն է, քանի՞ րոպե թխել հայկական փախլավան Եվ այդ խմորը սարքելուց հետո պե՞տք է սպասել մի քիչ , թե անմիջապես ավելացնել ամեն ինչ և բաժանել 3 գնդի:

Հերմինե 2011-12-15

Շատ լավ բան ես մտածել Նառա ջան, ես շատ շնորհակալ եմ, որ պատրաստել ես այս էջը: Ես քեզ գրում եմ Ամերիկայից, և հավատա, որ ես շատ ունեի այս պրոբլեմը, ինչ պատրաստեմ ամեն օր և վերջապես գտա այս սայթը և շատ ուրախ եմ: Կարող եմ քեզ մի խորհուրդ տալ, եթե հնարավոր է, կարող ես ավելի շատ հայկական ռեցեպտներ դնել և ես շատ-շատ շնորհակալ կլինեմ: Սիրով, Հերմինեից:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 111 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր