Բացեք հիմա. ԹխվածքներԸնկույզով կեքս
Ընկույզով կեքս
Թխվածքներ

Ընկույզով կեքս

Նառա 2010-08-18 4122 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 7 ձու,
  • 1 բաժակ շաքարափոշի,
  • 0,5 թգ. սոդա,
  • 50 գր. կարագ,
  • 1,5 բաժակ ալյուր,
  • 50 գր. աղացած ընկույզ,
  • 1թգ. սուրճ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
7 ձուն 1 բաժակ շաքարափոշիով լավ հարել, ավելացնել 0,5 թգ. սոդա, 50 գր. կարագ, 1,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 2 մասի: Մեկ մասին խառնել 50 գր. աղացած ընկույզ, իսկ մյուսին` 1 ճգ. սուրճ: Խոր թիթեղը յուղել, ալյուր շաղ տալ, լցնել ընկույզով խմորի կեսը, ապա սուրճով խմորի կեսը: Եփել միջին ջերմության ջեռոցում, 25-30 րոպե: Սառչելուց հետո վրան շաքարի փոշի ցանել կամ յոգուրտ լցնել ու զարդարել ընկույզի հատիկներով:

Մեկնաբանություններ

Աշիկ 2013-01-22

լավ կայք է

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 28 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր