Շոկոլադով կեքս
Բաղադրությունը
- 2 ձու,
- 4 բաժակ շաքարավազ,
- 150 գր. յուղ,
- կաթ,
- 1թգ. սոդա,
- վանիլին,
- 4 բաժակ ալյուր
- 3 ճգ. կակաո,
- 50 գր. կարագ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
2 ձուն և 2 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 150 գր. յուղ, 2/4 բաժակ գոլ կաթ, 1 թգ. սոդա, մի քիչ վանիլին և 4 բաժակ ալյուր, պատրաստել թույլ խմոր: Լցնել յուղած թիթեղի մեջ և դնել թխելու նախապես տաքացրած ջեռոցի մեջ: Պատրաստի կեքսը սառչելուց հետո երեսպատել շոկոլադով, որը պատրաստում են հետևյալ կերպ.- 3/4 բաժակ կաթին խառնել 2 բաժակ շաքարավազ և դնել կրակին: Երբ սկսի եռալ, ավելացնել 3 ճգ. կակաո, լավ խառնել և զանգվածին միացել նաև 50 գր. կարագ: Երբ բարձրանա, շոկոլադից մի կաթիլ կաթեցնել սառը ջրի մեջ: Եթե առանց տարածվելու իջնի, ուրեմն պատրաստ է. կրակից վերցնել և անմիջապես քսել կեքսին:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է երեվում
Տեսքն ել է գեղեցիկ:
Շատ համեղ էր, հեշտ և արագ
Արագ պատրաստվող և շատ համեղ կեքս է։ Գլազուր պատրաստելու փոխարեն կարելի է գոլորշու վրա հալեցնել 1 ամբողջական շոկոլադե սալիկ։