Բացեք հիմա. ԹխվածքներԱրջուկ խմորեղեն
Արջուկ խմորեղեն
Թխվածքներ

Արջուկ խմորեղեն

Նառա 2010-08-18 14596 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 300 գր. կարագ,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 10ձու,
  • 1 ճգ. քացախ,
  • 0,5 թգ. սոդա,
  • 200 գր. թթվասեր,
  • աղ,
  • 1 տուփ վանիլին,
  • ալյուր,
  • 1,5 բաժակ կտրատած ընկույզ,
  • 2 ճգ. կակաո,
  • 4 ճգ. տաք կաթ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
200 գր. հալած կարագը 1 բաժակ շաքարավազով լավ հարել: Ավելացնել 5 ձվի դեղնուց, 1 ճգ. քացախը խառնել կես թեյի գդալ սոդայով, լցնել 200 գր. թթվասերի վրա, խառնել և ավելացնել զանգվածին: Դանակի ծայրով ավելացնել աղ, 1 տուփ վանիլին և այնքան ալյուր, որ ստացվի ոչ պինդ` փափուկ խմոր: Խմորը բաժանել մասերի, ինչպես ցուցադրված է նկարում և դնել ջեռոցը:
Քայլ 2
ՄԻՋՈւԿ.- 5 ձվի սպիտակուցը 0,5 բաժակ շաքարավազով խփել: Ավելացնել 1,5 բաժակ կտրատած ընկույզ, խառնել և քսել պատրաստի գնդիկների վրա:
Քայլ 3
2 ճգ. կակաոն, կես բաժակ շաքարավազը, 4 ճգ. տաք կաթը անընդհատ խառնելով եռացնել: Վերցնել կրակից և ավելացնել 100 գր. կարագ: Տաք-տաք լցնել խմորեղենի վրա և դնել սառնարանը:

Մեկնաբանություններ

Գոհար 2011-08-08

Խոսքեր չկան

Գյուլնարա 2011-01-29

Շատ,շատ համեղ է

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 84 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր