Լահմաջո
Բաղադրությունը
- 1 կգ ալյուր,
- 400 գ. մածուն,
- 1 կգ ոչխարի միս,
- 50 գ. գլուխ սոխ,
- 150 գ. լոլիկ,
- 30 գ. կանաչ պղպեղ,
- 200 գ. խառը կանաչի,
- աղ, սև պղպեղ, սխտոր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը մաղել բուրգի նման, մեջտեղում փոս անել, որտեղ լցնել տաք ջրով բացած մածուն և աղ, լավ խառնել, պինդ խմոր հունցել, ոչ մեծ գնդերի բաժանել և թողնել, որ բարձրանա: Խճողակ պատրաստելու համար ոչխարի փափուկ միսը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, կանաչի, ծեծած սխտոր, լոլիկ կամ տոմատ, սև պղպեղ, մանր կտրատած կանաչ պղպեղ և աղ: Խմորի գնդերը գրտնակել 3 մմ հաստությամբ, վրան բարակ շերտով դնել խճողակ և թխել լավ տաքացած ջեռոցի մեջ: Մատուցել տաք վիճակում:
Մեկնաբանություններ
Պատրաստվում եմ ես էլ պատրաաստել:
Շատ շատ համեղ էր!!!!!! :-)
շատ համեղ էր շնորակալություն
ՇԱՏ ՀԱՄԵՂ ԵՐ
հիանալի է
Հիանալի է:
Ինչ քանակությամբ տաք ջուր պետք է խառնել մացունին
Խորհուրդ կտայի խմորի մեջ մի քիչ սոդա ավելացնել,,,, իսկ մնացած առումով շատ լավն է:)
Խորհուրդ կտաի խմորի մեջ մի քիչ սոդա ավելացնել,,,, իսկ մնացաց առումով շատ լավն է
Մերսի Անուշ ջան!
Շատ լավ ռեցեպտ էր! Բրավո!