Բացեք հիմա. ԹխվածքներՀամեղ Տոնական Տորթ
Համեղ Տոնական Տորթ
Թխվածքներ

Համեղ Տոնական Տորթ

Մարիամ 2010-08-18 5069 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • խմորի համար`
  • 5 ձու ,
  • 8 ճաշի գդալ շաքարավազ,
  • 7 լիքը ճաշի գդալ ալյուր,
  • 200 գր թթվասեր:
  • կրեմի համար`
  • 500 գր յուղային թթվասեր կամ սերուցք,
  • 1 բաժակ շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվերի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
Քայլ 2
Դեղնուցները հարել 5 ճաշի գդալ շաքարավազով, ավելացնել ալյուրը` շարունակելով հարել, ապա` թթվասերը:
Քայլ 3
Սպիտակուցներն առանձին տարայում հարել այնքան, մինչև ստացվի պինդ փրփուր, ավելացնել մնացած 3 ճաշի գդալ շաքարավազը` շարունակելով հարել: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնել նախորդի մեջ ու լավ խառնել:
Քայլ 4
Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Ձևաթավան պատել կարագով, ալյուր շաղ տալ, մեջը լցնել խմորը և դնել ջեռոցը` ջերմաստիճանն իջեցնելով մինչև 200 աստիճան: Թողնել, որ խմորը 5-6 րոպե լավ բարձրանա, ապա ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճան և թխել ևս 20 րոպեի չափ:
Քայլ 5
Երբ թխվածքը պատրաստ լինի, ջեռոցից հանել, թողնել, որ հովանա, ապա դանակով բաժանել 2 շերտի:
Քայլ 6
Թթվասերը կամ սերուցքը հարել շաքարավազի հետ այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Ստացված կրեմով միացնել տորթի շերտերը, մնացած մասը քսել տորթի երեսին ու ձևավորել ըստ ցանկության:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր