Համեղ Տոնական Տորթ
Բաղադրությունը
- խմորի համար`
- 5 ձու ,
- 8 ճաշի գդալ շաքարավազ,
- 7 լիքը ճաշի գդալ ալյուր,
- 200 գր թթվասեր:
- կրեմի համար`
- 500 գր յուղային թթվասեր կամ սերուցք,
- 1 բաժակ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվերի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
Քայլ 2
Դեղնուցները հարել 5 ճաշի գդալ շաքարավազով, ավելացնել ալյուրը` շարունակելով հարել, ապա` թթվասերը:
Քայլ 3
Սպիտակուցներն առանձին տարայում հարել այնքան, մինչև ստացվի պինդ փրփուր, ավելացնել մնացած 3 ճաշի գդալ շաքարավազը` շարունակելով հարել: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնել նախորդի մեջ ու լավ խառնել:
Քայլ 4
Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Ձևաթավան պատել կարագով, ալյուր շաղ տալ, մեջը լցնել խմորը և դնել ջեռոցը` ջերմաստիճանն իջեցնելով մինչև 200 աստիճան: Թողնել, որ խմորը 5-6 րոպե լավ բարձրանա, ապա ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճան և թխել ևս 20 րոպեի չափ:
Քայլ 5
Երբ թխվածքը պատրաստ լինի, ջեռոցից հանել, թողնել, որ հովանա, ապա դանակով բաժանել 2 շերտի:
Քայլ 6
Թթվասերը կամ սերուցքը հարել շաքարավազի հետ այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Ստացված կրեմով միացնել տորթի շերտերը, մնացած մասը քսել տորթի երեսին ու ձևավորել ըստ ցանկության:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։