Բացեք հիմա. ԹխվածքներԸնկույզով թխվածքաբլիթ
Ընկույզով թխվածքաբլիթ
Թխվածքներ

Ընկույզով թխվածքաբլիթ

Մարիամ 2010-08-18 3187 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 200 գ. կարագ,
  • 300 գ. կաթ,
  • 3 գ. կերակրի սոդա,
  • 3 ձու,
  • 750 գ. ալյուր,
  • 200 գ. շաքար:
  • Միջուկի համար`
  • 2 գ. դարչին,
  • 200 գ. ծեծած ընկույզ,
  • 100 գ. չամիչ,
  • 200 գ. շաքար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրը մաղել սեղանի վրա, բուրգի նման վրա բերել, փոսիկ անել և մեջը լցնել սոդայով կաթ, հալեցրած կարագ, հարած ձու, շաքար: Այնուհետև կամաց-կամաց ալյուրը կողքերից վրա բերելով խմոր հունցել: Խմորը գրտնակել և 6 մասի բաժանել, յուրաքանչյուր մաս իր հերթին գրտնակել և բաժանել 8 խորանարդաձև մասերի: Յուրաքանչյուր
Քայլ 2
կտորի վրա դնել միջուկը, (մանրացրած ընկույզը շաքարի, չամիչի և դարչինի հետ խառնած): Այնուհետև դրանք երկու շերտով իրար վրա դնել, եզրերը միացնել` կիսալուսնի ձև տալով: Թխվածքաբլիթների վրա ձու քսել, դնել յուղ քսած տապակի մեջ և թխել ջեռոցում` 150 -160°-ի տակ: Պատրաստի թխվածքաբլիթների գույնը պետք է բաց շագանակագույն լինի:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 16 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր