Ընկույզով թխվածքաբլիթ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 200 գ. կարագ,
- 300 գ. կաթ,
- 3 գ. կերակրի սոդա,
- 3 ձու,
- 750 գ. ալյուր,
- 200 գ. շաքար:
- Միջուկի համար`
- 2 գ. դարչին,
- 200 գ. ծեծած ընկույզ,
- 100 գ. չամիչ,
- 200 գ. շաքար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը մաղել սեղանի վրա, բուրգի նման վրա բերել, փոսիկ անել և մեջը լցնել սոդայով կաթ, հալեցրած կարագ, հարած ձու, շաքար: Այնուհետև կամաց-կամաց ալյուրը կողքերից վրա բերելով խմոր հունցել: Խմորը գրտնակել և 6 մասի բաժանել, յուրաքանչյուր մաս իր հերթին գրտնակել և բաժանել 8 խորանարդաձև մասերի: Յուրաքանչյուր
Քայլ 2
կտորի վրա դնել միջուկը, (մանրացրած ընկույզը շաքարի, չամիչի և դարչինի հետ խառնած): Այնուհետև դրանք երկու շերտով իրար վրա դնել, եզրերը միացնել` կիսալուսնի ձև տալով: Թխվածքաբլիթների վրա ձու քսել, դնել յուղ քսած տապակի մեջ և թխել ջեռոցում` 150 -160°-ի տակ: Պատրաստի թխվածքաբլիթների գույնը պետք է բաց շագանակագույն լինի:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։