Ռուլետ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 30 գ. խմորիչ,
- 1.5 բաժակ ջրում լուծած,
- 1000 գ. ալյուր,
- 250 գ. յուղ,
- 6 ձու,
- 150 գ. շաքար,
- 10 գ. աղ,
- 0.3 գ. վանիլ:
- Միջուկի համար`
- 700 գ. ալյուր,
- 250 գ. յուղ,
- 200 գ. շաքար,
- 0.2 գ. վանիլ:
- Վրան քսելու համար`
- 70 գ. յուղ,
- 2 ձվի դեղնուց:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ամանի մեջ դնել կարագ, շաքարավազ, վանիլ, լցնել ջուր, որի մեջ նախապես լուծել խմորիչը և աղը: Այս ամենը 5 րոպե շարունակ խառնել: Սեղանին ալյուրից բուրգ անել, մեջը փոս անել, որի մեջ լցնել պատրաստի զանգվածը և խմոր հունցել: Խմորը տրորել 20-25 րոպե, այնուհետև սրբիչով ծածկել և թողնել 1-1.5 ժամ: Միջուկ պատրաստելու համար ամանի մեջ լցնել յուղ, շաքարի փոշի, ալյուր, վանիլ և լավ խառնել: Խմորը բաժանել 350 գ. մասերի: Յուրաքանչյուր կտոր ուղղանկյան ձևով գրտնակել` 5-7 մմ հաստությամբ: Շերտի վրա յուղ քսել, հավասարապես դնել միջուկը և խմորը երկարությամբ փաթաթել` ռուլետի տեսք տալով: Ռուլետը, միացման մասը դեպի ներքև, դնել յուղ քսած տապակի մեջ և 20-30 րոպե թողնել: Նախքան թխելը ռուլետի վրա ձվի դեղնուց քսել, որից հետո դանակով մի քանի տեղ ուղիղ ծակել: Թխել տաք ջեռոցում` 18-20 րոպե:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։