Բացեք հիմա. ԹխվածքներՌուլետ
Ռուլետ
Թխվածքներ

Ռուլետ

Մարիամ 2010-08-18 4829 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 30 գ. խմորիչ,
  • 1.5 բաժակ ջրում լուծած,
  • 1000 գ. ալյուր,
  • 250 գ. յուղ,
  • 6 ձու,
  • 150 գ. շաքար,
  • 10 գ. աղ,
  • 0.3 գ. վանիլ:
  • Միջուկի համար`
  • 700 գ. ալյուր,
  • 250 գ. յուղ,
  • 200 գ. շաքար,
  • 0.2 գ. վանիլ:
  • Վրան քսելու համար`
  • 70 գ. յուղ,
  • 2 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ամանի մեջ դնել կարագ, շաքարավազ, վանիլ, լցնել ջուր, որի մեջ նախապես լուծել խմորիչը և աղը: Այս ամենը 5 րոպե շարունակ խառնել: Սեղանին ալյուրից բուրգ անել, մեջը փոս անել, որի մեջ լցնել պատրաստի զանգվածը և խմոր հունցել: Խմորը տրորել 20-25 րոպե, այնուհետև սրբիչով ծածկել և թողնել 1-1.5 ժամ: Միջուկ պատրաստելու համար ամանի մեջ լցնել յուղ, շաքարի փոշի, ալյուր, վանիլ և լավ խառնել: Խմորը բաժանել 350 գ. մասերի: Յուրաքանչյուր կտոր ուղղանկյան ձևով գրտնակել` 5-7 մմ հաստությամբ: Շերտի վրա յուղ քսել, հավասարապես դնել միջուկը և խմորը երկարությամբ փաթաթել` ռուլետի տեսք տալով: Ռուլետը, միացման մասը դեպի ներքև, դնել յուղ քսած տապակի մեջ և 20-30 րոպե թողնել: Նախքան թխելը ռուլետի վրա ձվի դեղնուց քսել, որից հետո դանակով մի քանի տեղ ուղիղ ծակել: Թխել տաք ջեռոցում` 18-20 րոպե:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 25 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր