Բացեք հիմա. ՃաշատեսակներՀորթի Մսով Ռուլետներ` Հունական Ձևով
Հորթի Մսով Ռուլետներ` Հունական Ձևով
Ճաշատեսակներ

Հորթի Մսով Ռուլետներ` Հունական Ձևով

Մարիամ 2010-08-18 1755 դիտում 2.6 / 10

Բաղադրությունը

  • 800 գր հորթի միս,
  • 4 գլուխ սոխ,
  • 5-6 ճաշի գդալ չորահաց,
  • 2 ճաշի գդալ կարագ,
  • 200 մլ մսի արգանակ,
  • 160 գր խոզապուխտ,
  • 1 հատ գազար,
  • 0,5 կապ մաղադանոս,
  • 1/4 թեյի գդալ սև բիբար,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Միսը կտրատել երկարավուն, ոչ հաստ կտորներով, լավ ծեծել, վրան չոր համեմունքներ քսել (ըստ ճաշակի), պատել ցելոֆանով ու առնվազն 1 ժամ թողնել սառնարանում (նախընտրելի է` մի ամբողջ օր):
Քայլ 2
Ջեռոցը տաքացնել մինչև 160-170 աստիճան: Սոխերից 2-ը մանր կտրատել, 2-ը` խոշոր, օղակաձև: Գազարը մանր կտրատել:
Քայլ 3
1 ճաշի գդալ կարագը, չորահացը, կտրատած մաղադանոսը և մանր կտրատած սոխը խառնել:
Քայլ 4
Միսը սառնարանից հանել, համեմել աղով ու բիբարով, յուրաքանչյուր կտորի վրա քսել սոխով ու չորահացով պատրաստված զանգվածից, ապա մի կտոր խոզապուխտ դնել, զգուշորեն փաթաթել ռուլետի նման ու թելով կապել:
Քայլ 5
Ստացված ռուլետները բոլոր կողմերից մնացած կարագով տապակել թույլ կրակի վրա, ապա նույն թավայում տապակել գազարն ու խոշոր կտրատած սոխը:
Քայլ 6
Ստացված ռուլետները դասավորել ձևաթավայի վրա, վրան լցնել արգանակը, տապակած սոխն ու գազարը, ծածկել փայլաթիթեղով ու դնել ջեռոցը: 25-30 րոպե շոգեխաշելուց հետո կրակն ուժեղացնել մինչև 180-200 աստիճան, փայլաթիթեղը հեռացնել ու մոտ 20 րոպե շարունակել տապակել ուտեստը` 5 րոպեն մեկ առաջացած հյութը ռուլետների վրա լցնելով: 10 րոպե հետո կարելի է ռուլետները շրջել:
Քայլ 7
Մատուցելուց առաջ ռուլետների վրայից թելերը հեռացնել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.3 / 5 13 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր