Հորթի Մսով Ռուլետներ` Հունական Ձևով
Բաղադրությունը
- 800 գր հորթի միս,
- 4 գլուխ սոխ,
- 5-6 ճաշի գդալ չորահաց,
- 2 ճաշի գդալ կարագ,
- 200 մլ մսի արգանակ,
- 160 գր խոզապուխտ,
- 1 հատ գազար,
- 0,5 կապ մաղադանոս,
- 1/4 թեյի գդալ սև բիբար,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միսը կտրատել երկարավուն, ոչ հաստ կտորներով, լավ ծեծել, վրան չոր համեմունքներ քսել (ըստ ճաշակի), պատել ցելոֆանով ու առնվազն 1 ժամ թողնել սառնարանում (նախընտրելի է` մի ամբողջ օր):
Քայլ 2
Ջեռոցը տաքացնել մինչև 160-170 աստիճան: Սոխերից 2-ը մանր կտրատել, 2-ը` խոշոր, օղակաձև: Գազարը մանր կտրատել:
Քայլ 3
1 ճաշի գդալ կարագը, չորահացը, կտրատած մաղադանոսը և մանր կտրատած սոխը խառնել:
Քայլ 4
Միսը սառնարանից հանել, համեմել աղով ու բիբարով, յուրաքանչյուր կտորի վրա քսել սոխով ու չորահացով պատրաստված զանգվածից, ապա մի կտոր խոզապուխտ դնել, զգուշորեն փաթաթել ռուլետի նման ու թելով կապել:
Քայլ 5
Ստացված ռուլետները բոլոր կողմերից մնացած կարագով տապակել թույլ կրակի վրա, ապա նույն թավայում տապակել գազարն ու խոշոր կտրատած սոխը:
Քայլ 6
Ստացված ռուլետները դասավորել ձևաթավայի վրա, վրան լցնել արգանակը, տապակած սոխն ու գազարը, ծածկել փայլաթիթեղով ու դնել ջեռոցը: 25-30 րոպե շոգեխաշելուց հետո կրակն ուժեղացնել մինչև 180-200 աստիճան, փայլաթիթեղը հեռացնել ու մոտ 20 րոպե շարունակել տապակել ուտեստը` 5 րոպեն մեկ առաջացած հյութը ռուլետների վրա լցնելով: 10 րոպե հետո կարելի է ռուլետները շրջել:
Քայլ 7
Մատուցելուց առաջ ռուլետների վրայից թելերը հեռացնել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։