Դեղձով Բլիթ
Բաղադրությունը
- 0,5 կգ դեղձ,
- 200 գր կարագ կամ մարգարին,
- 1 բաժակ շաքարավազ,
- 2 թեյի գդալ վանիլ,
- 3 ձու,
- 1 թեյի գդալ սոդա (քացախով մարած),
- ալյուր այնքան, որ ստացվի պինդ խմոր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախապես թուլացած կարագը շաքարավազով տրորել, ավելացնել ձվերը, սոդան, ալյուրը և խմոր հունցել: Ձևաթավան պատել կարագի շերտով, վրան լցնել խմորի 2/3 մասը և մատներով հարթեցնել:
Քայլ 2
Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել, կտրատել և շարել խմորի վրա:
Քայլ 3
Խմորի մնացած մասից ձողեր պատրաստել և ցանցանման դասավորել դեղձերի վրա:
Քայլ 4
Բլիթը մոտ 30 րոպե եփել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։