Բացեք հիմա. ԹխվածքներԴեղձով Բլիթ
Դեղձով Բլիթ
Թխվածքներ

Դեղձով Բլիթ

Մարիամ 2010-08-18 2493 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • 0,5 կգ դեղձ,
  • 200 գր կարագ կամ մարգարին,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 2 թեյի գդալ վանիլ,
  • 3 ձու,
  • 1 թեյի գդալ սոդա (քացախով մարած),
  • ալյուր այնքան, որ ստացվի պինդ խմոր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես թուլացած կարագը շաքարավազով տրորել, ավելացնել ձվերը, սոդան, ալյուրը և խմոր հունցել: Ձևաթավան պատել կարագի շերտով, վրան լցնել խմորի 2/3 մասը և մատներով հարթեցնել:
Քայլ 2
Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել, կտրատել և շարել խմորի վրա:
Քայլ 3
Խմորի մնացած մասից ձողեր պատրաստել և ցանցանման դասավորել դեղձերի վրա:
Քայլ 4
Բլիթը մոտ 30 րոպե եփել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 27 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր