Բացեք հիմա. ԹխվածքներԱմանորյա Տորթ
Ամանորյա Տորթ
Թխվածքներ

Ամանորյա Տորթ

Մարիամ 2010-08-18 6499 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 150 գր կարագ,
  • 20 գր մեղր,
  • 70 գր շաքարի փոշի,
  • դարչին,
  • 1 փաթեթ վանիլ,
  • 1/2 նարնջի կեղև (քերած),
  • 6 ձու,
  • 85 գր աղացած,
  • նուշ 85 գր,
  • աղ,
  • 80 գր շաքարավազ,
  • բուսական յուղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարագը հարել մեղրի, 50 գր շաքարի փոշու, մի պտղունց դարչինի, վանիլի և նարնջի կեղևի հետ: Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները, ապա նուշն ու մակը:
Քայլ 2
Սպիտակուցների վրա մի պտղունց աղ լցնել, հարել, ապա ավելացնել շաքարավազն ու կրկին լավ հարել: Ստացված փրփուրն աստիճանաբար ավելացնել հիմնական զանգվածի մեջ` նախ 1/3 մասը, ապա` մնացածը:
Քայլ 3
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե:
Քայլ 4
Պատրաստի թխվածքը ջեռոցից հանել, թողնել ձևաթավայի մեջ այնքան, մինչև հովանա, ապա հանել, վրան դասավորել հաստ թղթից կտրված եղևնիներ, շաղ տալ մնացած շաքարի փոշին, ապա եղևնիները զգուշությամբ հանել:

Մեկնաբանություններ

Վահե 2010-10-31

շատ լավնեն ձեր բաղադրատոմսերը ես կցանկանայի իմանալ լուլա քյաբաբի բաղադրատոմսը

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 41 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր