Բացեք հիմա. ՃաշատեսակներԼցոնած Պղպեղ
Լցոնած Պղպեղ
Ճաշատեսակներ

Լցոնած Պղպեղ

Մարիամ 2010-08-18 1972 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 5-6 բազմագույն քաղցր պղպեղ,
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ,
  • 1 մեծ սոխ,
  • 150գ մանր կտրատած պահածոյացված սունկ,
  • 2 ճաշի գդալ թթվասեր,
  • աղ, պղպեղ,
  • 450գ հում աղացած միս (ցանկացած տեսակի),
  • 1/2 բա­ժակ եփած բրինձ,
  • 1/4 բաժակ կանաչ մաղադանոս:
  • Սոուսի համար`
  • 1 տուփ (450գ) լոլիկի պահածո,
  • 1 բաժակ ջուր կամ մսահյութ,
  • 2 պճեղ սխտոր,
  • 1 թեյի գդալ չոր ռեհան,
  • աղ, պղպեղ,
  • պանիր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պղպեղները երկարությամբ կտրել, սերմերը հեռացնել: Բուսական յուղը թավայի մեջ տաքացնել, սոխը 2 րոպե տապակել: Ավելացնել խորանարդաձև կտրատած սունկը, 5 րոպե խառնելով եփել: Վրան լցնել թթվասեր, աղ և սև պղպեղ: Թույլ կրակի վրա տապակել, մինչև հեղուկը վերանա: Վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա: Լցոնի բոլոր սննդամթերը խառնել: Ջեռոցը տաքացնել մինչև 200-400 աստ.: Լոլիկը խորանարդաձև կտրատել: Սոուսի բոլոր մթերքները խառնել ոչ մեծ կաթսայի մեջ և 5 րոպե շոգեխաշել թույլ կրակով: Պղպեղի կեսը լցնել: Սոուսը լցնել կաղապարի մեջ, որպեսզի եփվի: Տեղադրել լցոնած պղպեղները, ծածկել փայլաթիթեղով և 40-45 րո­պե եփել: Հանել ջեռոցից և փայլաթիթեղը հեռացնել: Պղպեղի վրա սոուս լցնել և պանրով ծածկել: Դնել ջեռոցը, որպեսզի 5 րոպե պանրով եփի:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 8 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր