Լցոնած Պղպեղ
Բաղադրությունը
- 5-6 բազմագույն քաղցր պղպեղ,
- 1 ճաշի գդալ բուսական յուղ,
- 1 մեծ սոխ,
- 150գ մանր կտրատած պահածոյացված սունկ,
- 2 ճաշի գդալ թթվասեր,
- աղ, պղպեղ,
- 450գ հում աղացած միս (ցանկացած տեսակի),
- 1/2 բաժակ եփած բրինձ,
- 1/4 բաժակ կանաչ մաղադանոս:
- Սոուսի համար`
- 1 տուփ (450գ) լոլիկի պահածո,
- 1 բաժակ ջուր կամ մսահյութ,
- 2 պճեղ սխտոր,
- 1 թեյի գդալ չոր ռեհան,
- աղ, պղպեղ,
- պանիր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պղպեղները երկարությամբ կտրել, սերմերը հեռացնել: Բուսական յուղը թավայի մեջ տաքացնել, սոխը 2 րոպե տապակել: Ավելացնել խորանարդաձև կտրատած սունկը, 5 րոպե խառնելով եփել: Վրան լցնել թթվասեր, աղ և սև պղպեղ: Թույլ կրակի վրա տապակել, մինչև հեղուկը վերանա: Վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա: Լցոնի բոլոր սննդամթերը խառնել: Ջեռոցը տաքացնել մինչև 200-400 աստ.: Լոլիկը խորանարդաձև կտրատել: Սոուսի բոլոր մթերքները խառնել ոչ մեծ կաթսայի մեջ և 5 րոպե շոգեխաշել թույլ կրակով: Պղպեղի կեսը լցնել: Սոուսը լցնել կաղապարի մեջ, որպեսզի եփվի: Տեղադրել լցոնած պղպեղները, ծածկել փայլաթիթեղով և 40-45 րոպե եփել: Հանել ջեռոցից և փայլաթիթեղը հեռացնել: Պղպեղի վրա սոուս լցնել և պանրով ծածկել: Դնել ջեռոցը, որպեսզի 5 րոպե պանրով եփի:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։