Բացեք հիմա. ԹխվածքներՄանդարինե հյութեղ տորթ
Մանդարինե հյութեղ տորթ
Թխվածքներ

Մանդարինե հյութեղ տորթ

Նառա 2010-08-17 3899 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. ալյուր,
  • 750 մլ կաթ,
  • 30 գր. խմորիչ,
  • 120 գր.շաքարավազ,
  • 0,5 թգ. աղ,
  • 1 տուփ վանիլին,
  • 2 ձու,
  • 4 ճգ. բուսական յուղ,
  • 40 գր. օսլա,
  • 500 գր. սերուցք,
  • 4 կգ պահածոյացված մանդարին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրի մեջ լցնել 250 մլ տաք կաթ, ավելացնել խմորիչ ու 1 թգ. շաքարավազ: Ամբողջը խառնել ու թողնել 15 րոպե: Ավելացնել 50 գր. շաքարավազ, աղ, վանիլին, ձու, բուսական յուղ, պատրաստել խմոր ու թողնել հասունանա:
Քայլ 2
6 ճգ. կաթի մեջ լուծել օսլան: Մնացած կաթը եռացնել ու մեջը լցնել մնացած շաքարավազը, ավելացնել օսլան ու սառեցնել: Ավելացնել սերուցքը: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
Քայլ 3
Խմորը բացել կաղապարի մեջ, վրան լցնել սերուցքային զանգվածի 1/2 մասը, ապա մանդարինները: Արանքները նույնպես լցնել սերուցքային զանգված, վրան լցնել շաքարի փոշի կամ նուշ ու թողնել 15 րոպե, ապա եփել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 17 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր