Մանդարինե հյութեղ տորթ
Բաղադրությունը
- 500 գր. ալյուր,
- 750 մլ կաթ,
- 30 գր. խմորիչ,
- 120 գր.շաքարավազ,
- 0,5 թգ. աղ,
- 1 տուփ վանիլին,
- 2 ձու,
- 4 ճգ. բուսական յուղ,
- 40 գր. օսլա,
- 500 գր. սերուցք,
- 4 կգ պահածոյացված մանդարին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրի մեջ լցնել 250 մլ տաք կաթ, ավելացնել խմորիչ ու 1 թգ. շաքարավազ: Ամբողջը խառնել ու թողնել 15 րոպե: Ավելացնել 50 գր. շաքարավազ, աղ, վանիլին, ձու, բուսական յուղ, պատրաստել խմոր ու թողնել հասունանա:
Քայլ 2
6 ճգ. կաթի մեջ լուծել օսլան: Մնացած կաթը եռացնել ու մեջը լցնել մնացած շաքարավազը, ավելացնել օսլան ու սառեցնել: Ավելացնել սերուցքը: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
Քայլ 3
Խմորը բացել կաղապարի մեջ, վրան լցնել սերուցքային զանգվածի 1/2 մասը, ապա մանդարինները: Արանքները նույնպես լցնել սերուցքային զանգված, վրան լցնել շաքարի փոշի կամ նուշ ու թողնել 15 րոպե, ապա եփել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։