Բացեք հիմա. Թխվածքներ Բալով տորթ
 Բալով տորթ
Թխվածքներ

Բալով տորթ

Նառա 2010-08-17 12169 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 125 մլ կաթ,
  • 20 գր. խմորիչ,
  • 20 գր. կարագ,
  • 2 ճգ. շաքարավազ,
  • 250 գր. ալյուր,
  • 1 թգ. կիտրոնի հյութ,
  • 5 ձու,
  • 600 գր.բալ` սառեցրած կամ պահածոյացված
  • 600 գր. թթվասեր,
  • 50 գր. շաքարավազ,
  • 1ճգ. օսլա,
  • 1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Տաքացնել կաթը, ավելացնել խմորիչը և շաքարավազը, խառնել մինչև լուծվելը: Ցանել մի քիչ ալյուր, 15-20 րոպե խմորը թողնել տաք տեղում, որպեսզի հանգստանա: Լցնել մնացած ալյուրը և պատրաստել խմոր: Խմորը տեղավորել թասի մեջ, փաթաթել տաք ծածկոցով և թողնել 40-60 րոպե, որպեսզի բարձրանա: Քամել բալի հյութը, ըստ ցանկության` կարելի է օսլա ավելացնել: Ալյուր ցանած սեղանի վրա թխման համար նախատեսված կաղապարի չափով բացել խմորը, ապա տեղավորել կարագով պատած կաղապարի մեջ ու բարձրացնել եզրերը: Խմորի վրա հավասարաչափ լցնել բալը: Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան: Թթվասերն ու ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազ, օսլա, վանիլին, կիտրոնի կեղև: Կրեմը լցնել բալի վրա և հավասարեցնել: Թխել 40-50 րոպե: Ջեռոցից հանել ու սառեցնել: Ըստ ցանկության` վրան լցնել քերած շոկոլադ, շաքարի փոշի կամ կոկոսի փաթիլներ ու զարդարել հատապտութղներով:

Մեկնաբանություններ

Արևիկ 2012-08-05

Շատ համեղ է ես ինքս պատրաստել եմ հիանալի համ ունի խորհուրդ կտամ դուք ել փորձեք և պատրաստեք:

Երանյան 2012-06-15

Շատ համեղ էր .. Շնորհակալություն ռեցեպտի համար:

ԳՈՀԱՐ 2011-12-25

շատ համեղ եր

Լիլիթ 2011-10-03

Առաջին նկարված տորթը շատ ախորժալի տեսք ունի, կփորձեմ և իմ կարծիքը անպայման կգրեմ:

Մանուշ 2011-09-27

Շատ համեղ և ախորժալի տեսք ունի:

Մարիաննա 2011-03-31

Կարո?ղ եք օգնել: Ինչպե?ս պատրաստել սմետանով կրեմ

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 120 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր