Բալով տորթ
Բաղադրությունը
- 125 մլ կաթ,
- 20 գր. խմորիչ,
- 20 գր. կարագ,
- 2 ճգ. շաքարավազ,
- 250 գր. ալյուր,
- 1 թգ. կիտրոնի հյութ,
- 5 ձու,
- 600 գր.բալ` սառեցրած կամ պահածոյացված
- 600 գր. թթվասեր,
- 50 գր. շաքարավազ,
- 1ճգ. օսլա,
- 1 տուփ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տաքացնել կաթը, ավելացնել խմորիչը և շաքարավազը, խառնել մինչև լուծվելը: Ցանել մի քիչ ալյուր, 15-20 րոպե խմորը թողնել տաք տեղում, որպեսզի հանգստանա: Լցնել մնացած ալյուրը և պատրաստել խմոր: Խմորը տեղավորել թասի մեջ, փաթաթել տաք ծածկոցով և թողնել 40-60 րոպե, որպեսզի բարձրանա: Քամել բալի հյութը, ըստ ցանկության` կարելի է օսլա ավելացնել: Ալյուր ցանած սեղանի վրա թխման համար նախատեսված կաղապարի չափով բացել խմորը, ապա տեղավորել կարագով պատած կաղապարի մեջ ու բարձրացնել եզրերը: Խմորի վրա հավասարաչափ լցնել բալը: Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան: Թթվասերն ու ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազ, օսլա, վանիլին, կիտրոնի կեղև: Կրեմը լցնել բալի վրա և հավասարեցնել: Թխել 40-50 րոպե: Ջեռոցից հանել ու սառեցնել: Ըստ ցանկության` վրան լցնել քերած շոկոլադ, շաքարի փոշի կամ կոկոսի փաթիլներ ու զարդարել հատապտութղներով:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է ես ինքս պատրաստել եմ հիանալի համ ունի խորհուրդ կտամ դուք ել փորձեք և պատրաստեք:
Շատ համեղ էր .. Շնորհակալություն ռեցեպտի համար:
շատ համեղ եր
Առաջին նկարված տորթը շատ ախորժալի տեսք ունի, կփորձեմ և իմ կարծիքը անպայման կգրեմ:
Շատ համեղ և ախորժալի տեսք ունի:
Կարո?ղ եք օգնել: Ինչպե?ս պատրաստել սմետանով կրեմ