Բացեք հիմա. ԹխվածքներՓախլավա
Փախլավա
Թխվածքներ

Փախլավա

Նառա 2010-08-17 10569 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 250 գր. կարագ,
  • 3 բաժակ ալյուր,
  • 1 բաժակ կաթնասեր,
  • 0,5 թգ. սոդա,
  • աղ,
  • 1 ճգ. քացախ,
  • 4 ձու,
  • 1,5 բաժակ շաքարավազ,
  • 1 թեյի բաժակ ընկույզ,
  • 1 թգ. ծեծած դարչին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
250 գր. կարագը լավ հարել, ավելացնել 3 բաժակ ալյուր, տրորել 2 ձեռքով, բրգաձև լցնել սեղանին, բուրգի մեջտեղը փոսիկ անել, կոտրել ձվի դեղնուց, 1 բաժակ կաթնասեր, ավելացնել 0,5 թգ. սոդա, աղ, 1ճգ. քացախ, այդ բոլորը լավ շաղախել, դարձնել 3 գունդ: 3 ձվի սպիտակուցը լավ հարել, որ դառնա պինդ փրփուր, քիչ-քիչ ավելացնել 1,5 բաժակ շաքարավազ և խառնել: Նախապես կտրատած 1 թեյի բաժակ ընկույզը խառնել սպիտակուցին, ավելացնել 1թգ. ծեծած դարչին: Վերցնել թիթեղը, տակը լավ յուղել: Գնդիկները գրտնակով բացել, մեկը փռել թիթեղին, վրան քսել սպիտակուցի կեսը: Բացել 2-րդ գունդը, փռել առաջինի վրա, քսել մնացած սպիտակուցը, 3-րդ շերտը փռել երեսին, վրան քսել ձու ու դնել մարմանդ ջեռոցը, թողնել լավ եփվի: Թխվելուց հետո հանել, թողնել սառչի, ապա հենց թիթեղի վրա կտրատել փախլավաձև:

Մեկնաբանություններ

Մանյա 2013-01-21

Մարդիկ կան, ովքեր թխվածքներ պատրաստել չգիտեն ու գուցե և չգիտեն, ոնց են պատրաստում փախլավան ու ինչ բաղադրություն ունի։ Դրա համար, եթե բաղադրատոմս եք թողնում, նախապես մտածեք, որ լրիվ գրեք՝ բացթողումներ չանեք։ Իսկ Լուսինեի հարցը տեղին էր, այո, ինքը գիտի, որ մեղր կա բաղադրատոմսում ու դա ձեզ որպես նախազգուշացում է գրել, որ հաջորդ անգամ վրիպումներ չանեք։

Լուսինե 2011-12-20

Գայանե, <Իսկ ուր կորավ մեղրը> հարցի փոխարեն պետք է կռահեիր, որ մեղրը փախլավայի անբաժան մասն է: Նշանակում է դու խմորեղեն թխելուց շատ հեռու ես, պարզապես մի բան ես գտել ու գրել...

Գայանե 2011-04-04

Իսկ ուր կորավ մեղրը?

ՍԱՍՈՒՆ 2011-03-27

ԿԵՑԵ

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 84 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր