Բացեք հիմա. ԹխվածքներԵլակով տորթ
Ելակով տորթ
Թխվածքներ

Ելակով տորթ

Նառա 2010-08-16 5191 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 13 ձու,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 2 բաժալ ալյուր,
  • 400 գր. ելակ,
  • 1 բաժակ շաքարի փոշի,
  • 1 ճ.գ. կարտոֆիլի ալյուր,
  • 1 տուփ վանիլին,
  • 0.5 լ գոլ կաթ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
10 ձուն հարել 2 բաժակ շաքարավազով: Լավ հարելուց հետո ավելացնել 2 բաժակ ալյուր, դանդաղ հարել, լցնել համապատասխան կաթսայի մեջ և թխել գազի վրա (շատ մարմանդ կրակի վրա): Թխելուց հետո մեջտեղից կտրել:
Քայլ 2
Միջուկ.- 400 գր. ելակը լավ լվանալ: 300 գր. ելակը պատառաքաղով տրորել և ավելացնել 2-3 ճ.գ. շաքարավազ, ապա եփել 5-10 րոպե մարմանդ կրակի վրա:
Քայլ 3
Կրեմ.- 3 ձուն լավ խառնել 1 բաժակ շաքարի փոշուն, ավելացնել 1 ճ.գ. կարտոֆիլի ալյուր, վանիլին, կես լիտր գոլ կաթ և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը: Կրակից վերցնել, 5-10 րոպե խառնել: Բիսքվիթի առաջին շերտի վրա լցնել ելակից պատրաստված խյուսը, վրան լցնել կրեմը և դնել երկրորդ շերտը: Վերին շերտին քսել կրեմ և զարդարել մնացած 100գր. ելակով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 38 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր