Շնիցելներ սպանախով
Բաղադրությունը
- 1 բաժնի համար
- 180գ թարմ սպանախ
- 1/2 կիտրոն
- Կանաչ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 2 փոքր շնիցել (80 գ)
- Աղ պղպեղ յուղ
- 1թգ ալյուր
- 2թգ ձեթ
- 4 ճգ սպիտակ չոր գինի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Լվանալ սպանախն ու լցնել քամիչի մեջ: Տաք ջրով լվանալ կես կիտրենն ու չորացնել, հանել կեղևն ու կտրտել նեղ շերտերով, հետո քամել հյութը:
Քայլ 2
2. Կանաչ սոխը 3 սմ երկարությամբ կտրատել: մանրացնել սխտորը
Քայլ 3
3. Շնիցելները թեթևակի ծեծել, աղ ու պղպեղ ցանել, ալյուրի մեջ թաթախել:
Քայլ 4
4. Կաթսայի մեջ դաղել 1թգ ձեթը, սոխառած անել, ավելացնել սխտորը: Ավելացնել սպանախը և շոգեխաշել թույլ կրակի վրա 3ր: համեմել ու աղ անել:
Քայլ 5
5. Թավայի մեջ դաղել յուղը, տապակել շնիցելները, հանել դնել տաք տեղ: Տապակի յուղի մեջ գինի լցնել, կիտրոին հյութ, մի փոքր եփել ու համեմել: Շնիցելները դնել ափսեի մեջ սպանախի հետ սոուսով ու կիտրոնի կեղևով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։