Լցոնած կարտոֆիլ
Բաղադրությունը
- 1 կգ. կարտոֆիլ,
- 0.5 կգ. ապխտած միս (ցանկացած տեսակի միս),
- 200 գր. լոլիկ,
- 50 գր. պանիր,
- սամիթ, մայոնեզ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը խաշել, բաժանել 2 մասի և թեյի գդալի օգնությամբ դուրս հանել միջուկը: Այդ միջուկը կտրատել, կտրատել նաև ապխտած միսը խորանարդիկներով, լոլիկը և սամիթը մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով և պղպեղով: Ավելացնել մայոնեզը և կրկին խառնել: Պանիրը քերիչով անցկացնել, կարտոֆիլների փորած հատվածում լցնել խառնուրդը, վրան լցնել պանիրը և դնել ջեռոցում: Եփել 180 աստիճան ջերմաստիճանով այնքան, մինչև պանիրը հալչի:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն, շատ համեղ էր
Շաաաաաաաաաատ համեղ է ստացվել: