Մակարոնով Պիցցա
Բաղադրությունը
- 500 գր մակարոն,
- 2 հատ լորի ձու,
- 1 տուփ պահածոյացված սունկ,
- 100 գր. քերած պանիր,
- 2 հատ լոլիկ,
- 1 գլուխ սոխ,
- 2 պճեղ սխտոր,
- 2 ճգ. կետչուպ,
- ձեթ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մակարոնը խաշել, դնել թավայի մեջ, նախորոք տակը ձեթ անելով:
Քայլ 2
Լոլիկը կեղևազրկել, մանրացնել, վրան ավելացնել մնարացված սոխն ու սխտորը, կետչուպը, համեմել աղով:
Քայլ 3
Մակարոնի վրա ավելացնել վերը նշված սոուսը, սունկը, կլոր կլոր կտրատված ձուն և քերած պանիրը:
Քայլ 4
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, մինչև պանիրը կհալչի:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։