Բացեք հիմա. ՃաշատեսակներՄակարոնով Պիցցա
Մակարոնով Պիցցա
Ճաշատեսակներ

Մակարոնով Պիցցա

Էմմա 2010-08-15 3178 դիտում 3.7 / 10

Բաղադրությունը

  • 500 գր մակարոն,
  • 2 հատ լորի ձու,
  • 1 տուփ պահածոյացված սունկ,
  • 100 գր. քերած պանիր,
  • 2 հատ լոլիկ,
  • 1 գլուխ սոխ,
  • 2 պճեղ սխտոր,
  • 2 ճգ. կետչուպ,
  • ձեթ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մակարոնը խաշել, դնել թավայի մեջ, նախորոք տակը ձեթ անելով:
Քայլ 2
Լոլիկը կեղևազրկել, մանրացնել, վրան ավելացնել մնարացված սոխն ու սխտորը, կետչուպը, համեմել աղով:
Քայլ 3
Մակարոնի վրա ավելացնել վերը նշված սոուսը, սունկը, կլոր կլոր կտրատված ձուն և քերած պանիրը:
Քայլ 4
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, մինչև պանիրը կհալչի:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 16 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր