Բացեք հիմա. ՃաշատեսակներՉախոբիլի
Չախոբիլի
Ճաշատեսակներ

Չախոբիլի

Մարիամ 2010-08-13 4085 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 1 ամբողջական հավ
  • 1 կգ սոխ
  • 1 հատ կծու տաքդեղ
  • 1 հատ լոլիկ
  • Մի քանի հատիկ կլոր սև պղպեղ
  • Մեկական ճաշի գդալ տոմատի մածուկ և կարմիր պղպեղ
  • Թարմ կանաչիներ`մաղադանոս, համեմ, սամիթ Չորացրած ռեհան և ծիթրոն Աղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն:

Մեկնաբանություններ

Սյուզաննա 2010-08-16

Շատ համեղ էր, շնորհակալություն:

Լուսինե 2010-08-14

Համով էէէէէէէէէէէ!!!!!!!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր