Հավի միսը սմբուկով
Բաղադրությունը
- 600 գր. հավի աղացած միս,
- 2-3 հատ սմբուկ,
- 2 հատ խոշոր լոլիկ,
- 200 գր. պանիր,
- 200 գր. մակարոն,
- 2 պճեղ սխտոր,
- 1 հատ սոխ,
- 2-3 ճգ. լոլիկի մածուկ,
- ձեթ,
- կանաչեղեն,
- աղ, սև բիբար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը և սխտորը մանրացնել և տապակել ձեթի մեջ: Թողնել, որ տապակի, այնուհետև վրան ավելացնել համեմունքները, կանաչեղենը և խառնել: Լոլիկը կեղևազրկել, քերիչով անցկացնել և լցնել մսի վրա, ավելացնել լոլիկի մածուկը և շարունակել եփել 7-10 րոպե: Սմբուկը կեղևազրկել, երկարավուն կտարտել, աղ անել և տապակել երկու կողմերից ձեթի մեջ:
Քայլ 2
Թավայի մեջ ձեթ լցնել, կամ կալկա դնել, մեջը լցնել մսի ֆարշի կեսը, հետո խաշած մակարոնի կեսը, սմբուկի կեսը, քերած պանրի կեսը, նույնը կրկնել երկրորդ անգամ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Զարդարել մանրացված կանաչեղենով:
Մեկնաբանություններ
Ինձ համար պարզ չէր, տապակած սոխը և սխտորը, երբ պետք է օգտագործել, դա չի նշվում: Եվ հետո սոխի հետ կանաչի չեն լցնում, որովհետև կանաչի կորցնում է թարմությունը:
Շաաաատ համեղ ճաշատեսակ էր, շնորհակալություն բաղադրատոմսի համար:
Շատ համեղ է!!!!!!!!!!!!!!! բայց հնարավոր է նաև առանց սխտորի: