Բացեք հիմա. ՃաշատեսակներՀավի միսը սմբուկով
Հավի միսը սմբուկով
Ճաշատեսակներ

Հավի միսը սմբուկով

Լիաննա 2010-08-12 5490 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 600 գր. հավի աղացած միս,
  • 2-3 հատ սմբուկ,
  • 2 հատ խոշոր լոլիկ,
  • 200 գր. պանիր,
  • 200 գր. մակարոն,
  • 2 պճեղ սխտոր,
  • 1 հատ սոխ,
  • 2-3 ճգ. լոլիկի մածուկ,
  • ձեթ,
  • կանաչեղեն,
  • աղ, սև բիբար:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սոխը և սխտորը մանրացնել և տապակել ձեթի մեջ: Թողնել, որ տապակի, այնուհետև վրան ավելացնել համեմունքները, կանաչեղենը և խառնել: Լոլիկը կեղևազրկել, քերիչով անցկացնել և լցնել մսի վրա, ավելացնել լոլիկի մածուկը և շարունակել եփել 7-10 րոպե: Սմբուկը կեղևազրկել, երկարավուն կտարտել, աղ անել և տապակել երկու կողմերից ձեթի մեջ:
Քայլ 2
Թավայի մեջ ձեթ լցնել, կամ կալկա դնել, մեջը լցնել մսի ֆարշի կեսը, հետո խաշած մակարոնի կեսը, սմբուկի կեսը, քերած պանրի կեսը, նույնը կրկնել երկրորդ անգամ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Զարդարել մանրացված կանաչեղենով:

Մեկնաբանություններ

Մոնիկա 2011-10-15

Ինձ համար պարզ չէր, տապակած սոխը և սխտորը, երբ պետք է օգտագործել, դա չի նշվում: Եվ հետո սոխի հետ կանաչի չեն լցնում, որովհետև կանաչի կորցնում է թարմությունը:

Սուսի 2011-08-21

Շաաաատ համեղ ճաշատեսակ էր, շնորհակալություն բաղադրատոմսի համար:

ՄԱՐԻԱՄ 2010-08-12

Շատ համեղ է!!!!!!!!!!!!!!! բայց հնարավոր է նաև առանց սխտորի:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 39 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր