Բացեք հիմա. ԹխվածքներԹթվասերով և հատապտուղներով տորթ
Թթվասերով և հատապտուղներով տորթ
Թխվածքներ

Թթվասերով և հատապտուղներով տորթ

Մարիամ 2010-08-08 2474 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • խմորը
  • 1 բաժակ (140 գ) ալյուր
  • 1/4 բաժակ (30-35 գ) նշի ալյուր (մանրացված նուշով)
  • 1/4 բաժակ (50 ) շաքարավազ
  • մի պտղունց աղ
  • 6 ճաշի գդալ (85 գ) սառը կարագ (կարելի է դնել սառցախցիկը)
  • 1 դեղնուց + 2 թեյի գդալ ջուր + 1 թեյի գդալ լիմոնի հյութ
  • Լցոնը
  • * 1 մեծ ձու
  • * 1 ձվի սպիտակուց
  • * 1/4 բաժակ (285-300 գ) թթվասեր
  • * 1/2 թեյի գդալ վանիլային էքստրակտ
  • * 1 թեյի գդալ լիմոնի հյութ
  • * 1 թեյի գդալ լիմոնի ցեդրա
  • * 1/3 բաժակ (65 գ) շաքարավազ
  • * 1 ճաշի գդալ + 1 թեյի գդալ ալյուր
  • * մի պտղունց աղ
  • * 500 գ ազնվամորի, մոշ կամ այլ հատապտուղ
  • * Գլազուր
  • * 1/3 բաժակ (35 գ) շաքարի փոշի
  • * թարմ լիմոնի հյութ
  • * կամ հալեցրած սպիտակ շոկոլադ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար
Քայլ 2
Պատրաստել 23-25 սմ տրամագծով կաղապարը տորթի համար անջատվող հատակով կամ անջատվող կողքերով:
Քայլ 3
Միջին չափսի ափսեի մեջ խառնել չոր բաղադրամասերը: Նույն ափսեի մեջ խոշոր անցքերով քերիչով քերել սառը կարագը: Մատներով խառնել կարագը ալյուրի հետ:
Քայլ 4
Ոչ մեծ բաժակի մեջ խառնել դեղնուցը ջրի և լիմոնի հյութի հետ: Խառնուրդն ավելացնել ալյուրին և պատառաքաղով խառնել: Զանգվածը ձեռքերով մեծ գունդ դարձնել (եթե խմորը մի քիչ չոր է, մի փոքր ջուր ավելացնել):
Քայլ 5
Խմորից առանձնացնել 1/3 մասը տորթի կողքերը պատրաստելու համար: Մնացած մասը գրտնակել և դնել կաղապարի մեջ: Խմորը ծածկել յուղաթղթով և հարթեցնել հարթ հատակ ունեցող բաժակով: Խմորի շերտը բարակ է ստացվում` 4-5 մմ: Խմորի ամբողջ մակերեսը ծակոտել պատառաքաղով: 10-15 րոպեով դնել սառցախցիկը:
Քայլ 6
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խմորից ստացված տորթի հիմքը դնել ջեռոցը և թողնել 17-20 րոպե. այն պետք է պնդանա և թեթևակի կարմրի: Սառեցնել ցանցի վրա 10 րոպե (ջեռոցը չանջատել):
Քայլ 7
Լցոնի համար
Քայլ 8
Միջին չափի ափսեի մեջ խառնել ձուն և սպիտակուցը: Ավելացնել մնացած բաղադրամասերը և խառել մինչև միասեռ զանգված ստանալը: Լցնել լցոնը պատրաստի խմորի մեջ: Դնել ջեռոցը 20 րոպեով կամ մինչև պատրաստ լինելը. պատրաստի լցոնը պետք է բաց գույնի լինի և կաղապարը շարժելիս չտատանվի: Տորթը սառեցնել ցանցի վրա: Լցոնի վրա շարել հատապտուղները և ծածկել գլազուրով:
Քայլ 9
(Որպեսզի տորթը կտրելը հարմար լինի, մինչև հատապտուղները շարելը այն բաժանել 8 հատվածի. դանակով նշել այն տեղերը, որտեղից պետք է կտրել և ամեն հատվածի վրա շարել հատապտուղները ցանկացած ձևով` ոչ մեծ ազատ մասեր թողնելով հատվածների միջև:)
Քայլ 10
Տորթը դնել սառնարանը 2-3 ժամով (հնարավորության դեպքում` ծածկել): Մատուցել սառը վիճակում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 10 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր