Բացեք հիմա. ԱպուրներՊանրով սուպ
Պանրով սուպ
Ապուրներ

Պանրով սուպ

Լիաննա 2010-04-24 2597 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. հավի կրծքամիս,
  • 400 գր. հալեցված պանիր,
  • 400 գր. կարտոֆիլ,
  • 150 գր. բրինձ,
  • 150 գր. գազար,
  • 150 գր. սոխ,
  • պղպեղ, աղ, կանաչի ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի կրծքամիսը խաշել 3 լիտր ջրով, պատրաստ լինելուն պես արգանակից դուրս հանել հավի կրծքամիսը, մեջը ավելացնել բրինձը և եփել 10 րոպե: Սոխը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով, կարտոֆիլը մանրացնել, այնուհետև կտրատել հավի կրծքամիսը ոչ շատ մեծ կտորներով: Արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը. սոխը, գազարը և եփել այն 7 րոպե: Այնուհետև ավելացնել միսը և եփել այնքան, մինչև կարտոֆիլը կփափկի: Վերջում ավելացնել պանիրը, լավ խառնել այն և ապուրը վերցնել կրակից: Զարդարել այն կանաչիով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր