Պանրով սուպ
Բաղադրությունը
- 500 գր. հավի կրծքամիս,
- 400 գր. հալեցված պանիր,
- 400 գր. կարտոֆիլ,
- 150 գր. բրինձ,
- 150 գր. գազար,
- 150 գր. սոխ,
- պղպեղ, աղ, կանաչի ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամիսը խաշել 3 լիտր ջրով, պատրաստ լինելուն պես արգանակից դուրս հանել հավի կրծքամիսը, մեջը ավելացնել բրինձը և եփել 10 րոպե: Սոխը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով, կարտոֆիլը մանրացնել, այնուհետև կտրատել հավի կրծքամիսը ոչ շատ մեծ կտորներով: Արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը. սոխը, գազարը և եփել այն 7 րոպե: Այնուհետև ավելացնել միսը և եփել այնքան, մինչև կարտոֆիլը կփափկի: Վերջում ավելացնել պանիրը, լավ խառնել այն և ապուրը վերցնել կրակից: Զարդարել այն կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։