Բացեք հիմա. ՃաշատեսակներՍմբուկով ուտեստ
Սմբուկով ուտեստ
Ճաշատեսակներ

Սմբուկով ուտեստ

Լարիսա 2010-08-04 4199 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 5-6 հատ սմբուկ,
  • 1 կգ տավարի, խոզի միս,
  • 2 հատ սոխ,
  • 100 գր. պանիր,
  • 1.5 բաժակ լոլիկի հյութ,
  • 3/4 բաժակ կաթ,
  • 3-4 հատ ձու,
  • սամիթ, մաղադանոս,
  • սև պղպեղ, աղ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկը բաժանել չորս մասի երկարությամբ, համեմել աղով և տապակել ձեթի մեջ: Մեծ թավայի մեջ տեղադրել տապակած սմբուկների մի մասը: Երկրորդ շերտը դնել ֆարշը կիսաեփ վիճակում, նախապես մեջը ավելացնելով մանրացված կանաչեղենը, աղը, պղպեղը: Երրորդ շերտը դնել սոխը, նախապես սոխառած արված: Այնուհետև այս ամենի վրա լցնել լոլիկի հյութը: Չորորդ շերտը դնել մնացած սմբուկը, այնուհետև կաթը հարել ձվերի հետ, համեմել աղով և լցնել սմբուկի վրա: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիր և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:

Մեկնաբանություններ

Լիլիթ 2010-11-29

շատ համեղ է

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 21 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր