Իսպանական Տորտիլյա
Բաղադրությունը
- 5 հատ կարտոֆիլ,
- 3 հատ լոլիկ,
- 1 հատ կարմիր պղպեղ,
- 1 հատ սոխ.
- 10-12 հատ ձու,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ գրեթե պատրաստ կլինի, ավելացնել մանրացված լոլիկը, պղպեղը, սոխը և շարունակել եփել 5-10 րոպե: Ձուն հարիչով հարել, այնուհետև լցնել վերը նշված խառնուրդի մեջ և եփել 5-7 րոպե: Որպեսզի մյուս կողմը եփվի, անհրաժեշտ է օգտագործել մեկ այլ թավա շրջելու և եփելու համար: Երբ երկու կողմը եփվի կարող եք մատուցել:
Մեկնաբանություններ
իսպանական տորտիյայի մեջ,ըստ օրիգինալ ռեցեպտի, լոլիկ ու պղպեղ չեն գցում,4 ձվով և 2 մեծ կալտոֆիլով բավականին մեծ տորտիյա է ստացվում:Չնայած միշտ էլ կարող ենք ռեցեպտները փոփոխել ըստ մեր ճաշակի,հենց դրանով է խոհանոցը հետաքրքիր:Շնորհակալություն,Գայանե
Նախ ոչ թե տորտիլյա, այլ Տորտիյա: Շատ համեղ է, բայց առանց լոլիկի:
Նաև շատ համեղ է:
Շատ ախորժալի տեսք ունի