Բացեք հիմա. ՃաշատեսակներԻսպանական Տորտիլյա
Իսպանական Տորտիլյա
Ճաշատեսակներ

Իսպանական Տորտիլյա

Գայանե 2010-08-02 5633 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • 5 հատ կարտոֆիլ,
  • 3 հատ լոլիկ,
  • 1 հատ կարմիր պղպեղ,
  • 1 հատ սոխ.
  • 10-12 հատ ձու,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ գրեթե պատրաստ կլինի, ավելացնել մանրացված լոլիկը, պղպեղը, սոխը և շարունակել եփել 5-10 րոպե: Ձուն հարիչով հարել, այնուհետև լցնել վերը նշված խառնուրդի մեջ և եփել 5-7 րոպե: Որպեսզի մյուս կողմը եփվի, անհրաժեշտ է օգտագործել մեկ այլ թավա շրջելու և եփելու համար: Երբ երկու կողմը եփվի կարող եք մատուցել:

Մեկնաբանություններ

Նուեվա 2012-01-30

իսպանական տորտիյայի մեջ,ըստ օրիգինալ ռեցեպտի, լոլիկ ու պղպեղ չեն գցում,4 ձվով և 2 մեծ կալտոֆիլով բավականին մեծ տորտիյա է ստացվում:Չնայած միշտ էլ կարող ենք ռեցեպտները փոփոխել ըստ մեր ճաշակի,հենց դրանով է խոհանոցը հետաքրքիր:Շնորհակալություն,Գայանե

Գայանե 2011-02-18

Նախ ոչ թե տորտիլյա, այլ Տորտիյա: Շատ համեղ է, բայց առանց լոլիկի:

Անուլիկ 2010-11-25

Նաև շատ համեղ է:

Անահիտ 2010-11-06

Շատ ախորժալի տեսք ունի

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր