Շամպինիոնը ձվով
Բաղադրությունը
- 10 հատ շամպինիոն,
- 10 հատ լորի ձու,
- կես հատ սոխ,
- կանաչի զարարելու համար,
- աղ, սև պղպեղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սունկը լվանալ, գլխամասերը առանձնացնել պոչերից և գլխամասերը եփել եռացող աղաջրի մեջ 5-10 րոպե:
Քայլ 2
Սոխը մանր կտրատել, սնկի պոչիկները նույնպես մանրացնել և տապակել ձեթի մեջ, համեմել աղով, սև պղպեղով:
Քայլ 3
Սնկի գլխամասերը դուրս հանել ջրից, փոսիկի հատվածում դնել մի քիչ վերոնշյալ խառնուրդից և զգուշորեն լորի ձուն ջարդել վրան: Եփել ջեռոցում այնքան, մինչև ձուն պատրաստ կլինի: Զարդարել կանաչ սոխով, սամիթով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։