Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Կանացի Համառություն
Թխվածք Կանացի Համառություն
Թխվածքներ

Թխվածք Կանացի Համառություն

Լարիսա 2010-07-30 14563 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 2 հատ ձու,
  • 200 գր. շաքարավազ,
  • 70 գր. կարագ,
  • 2 ճգ. մեղր,
  • 1 թգ. սոդա,
  • 3 ճգ. կակաո,
  • ըստ անհրաժեշտության ալյուր:
  • Կրեմի համար`
  • 2 հատ ձու,
  • 2 ճգ. ալյուր,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 100-150 գր. կարագ,
  • 1 ճգ. կակաո,
  • 2 բաժակ կաթ,
  • վանիլի փոշի,
  • 100 գր. ընկույզ:
  • Գլազուրի համար`
  • շոկոլադ,
  • 30 գր. կարագ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել: Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի: Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:
Քայլ 2
Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե: Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել: Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել: Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:
Քայլ 3
Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը:
Քայլ 4
Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:
Քայլ 5
Բաղադրատոմսը վերցված է այս կայքից http://forum.say7.info/topic31882.html

Մեկնաբանություններ

Վանուհի 2012-08-02

շատ լավնա երևում, անպայման հեսա պիտի փորձեմ :) !!

Լուիզա 2012-04-13

Ես պատրաստեցի, բայց գրտնակել չստացվեց, խմորը անջատվում էր իրարից: Մի խոսքով բավականին բարկացնող թխվածք էր, կանացի համառությունս էլ չօգնեց գլուխ հանելու, վերջը նետեցի աղբը այս խմորի կես բաժինը :Չ. Նախքան պատրաստելը այս թխվածքը, պետք է պատրաստվել հոգեպես :ՃՃ

Մերի Բազեյան 2011-07-04

Շատ հետաքրքիր են Ձեր բաղադրատոմսերը, հաճախ պատրաստում եմ և շատ գոհ եմ: Սակայն կուզենայի վիդեոներ ևս լինեին:

Elmira 2010-11-22

Շատ համեղ էր,մենք արդեն պատրաստել ենք,միայն պետք է նշել հստակ մթերքի չափը,օրինակ որքան ալյուր և որքան շոկոլադ:Գլազուրը պատրաստել ենք այսպես `5ճաշի գդալ թթվասեր,3ճ/գ կակաո,6ճ/գ շաքարավազ,վանիլին,50գ.կարագ

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 102 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր