Սնկով սպագետի
Բաղադրությունը
- 200 գր. սպագետի,
- 150 գր. սոխ,
- 300 գր. սունկ,
- 250 մլ. սլիվկա 10-15 %
- կանաչի ըստ ճաշակի,
- ձեթ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրատել, կտրատել սունկը քառակուսիների տեսքով, այնուհետև կանաչին մանրացնել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել կտրատված սունկը, աղը, պղպեղը և եփել այն 10-15 րոպե: Այս ամենին ավելացնել սլիվկան և թողնել կրակի վրա մինչև եռալը:
Քայլ 2
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է իր փաթեթի վրա:
Քայլ 3
Ափսեի մեջ լցնել սպագետին, այնուհետև սոուսը և զարդարել այն կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։