Լցոնած շամպինիոն
Բաղադրությունը
- 10 հատ խոշոր շամպինիոն,
- 150 գր. հոլանդական պանիր,
- 2 հատ ձու,
- կես հատ սոխ,
- մայոնեզ,
- աղ,
- սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շամպինիոնները լվանալ, գլուխամասերը առանձնացնել պոչերից: Պոչերը մանրացնել և սոխի հետ տապակել 5 րոպե: Պանիրը քերիչով անցկացնել, ձուն ձվածեղ անել և բարակ բարակ կտրատել: Պանիրը, ձուն և սնկի պոչիկները միասին խառնել, համեմել աղով, պղպեղով և ավելացնել մայոնեզը: Սնկու գլխամասերի մեջ լցնել միջուկը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:
Մեկնաբանություններ
... Դրական
Շատ համեղ է: