Խոզի միսը կարտոֆիլով
Բաղադրությունը
- 1 կգ. խոզի միս,
- 2 գլուխ սոխ,
- 2 պճեղ սխտոր,
- 1 կգ. կարտոֆիլ,
- կանաչի,
- սոյաի սոուս,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզի միսը կտրատել, լվանալ: Սոխը, սխտորը, կանաչեղենը մանր կտրատել ավելացնել մսի վրա, այնուհետև ավելացնել մի քիչ սոյաի սոուս, համեմել աղով և պղպեղով: Կարտոֆիլը նույնպես մաքրել, լվանալ կտրատել, մի քիչ աղ անել և ավելացնել մսի վրա: Հետո այս ամենը ցելաֆոնով փակել և այդպես թողնել սառնարանում 1-2 ժամ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև միսը պատրաստ կլինի:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։