Կաթնաշոռով թխվածք
Բաղադրությունը
- Խմորի համար
- 200 գր. շաքարավազ,
- 200 գր. կարագ,
- 1 ձու,
- 1 թգ. սոդա,
- 50 գր. կակաո,
- 380 գր ալյուր:
- Միջուկի համար`
- 2 ձու,
- 300 գր. կաթնաշոռ,
- 200 գր. շաքարավազ,
- 200 գր. կարագ,
- 1 տուփ վանիլի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագը լավ հարել ավելացնել շաքարավազը, ձուն, կակաոն և շարունակել հարելը, վերջում ավելացնել ալյուրը և սոդան:
Քայլ 2
Միջուկի համար ձվի դեղնուցը, կաթնաշոռը, կարագը, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել: Ձվի սպիտակուցը առանձին հարել և ավելացնել մնացաց զանգվածին:
Քայլ 3
Խմորը բաժանել երկու մասի, մի մասը լցնել թավայի մեջ, այնուհետև լցնել միջուկը, ապա մնացած խմորը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 50-60 րոպե:
Մեկնաբանություններ
Կներես Գայանե ջան,բայց ինձ դուր չեկավ,ինձ թվումա բաղադրիչների չափերը սխալ են
Գայանե ջան ես փորձեցի պատրաստել և ձեր գրած չափերով խմորը այնքան քիչ էր, որ հնարավոր չէր մեկ շերտ ծածկել, ուր մնաց երկու մասի բաժանել ... շատ պինդ խմոր եղավ,,կարող եք ասելթե ինչու՞:
Շատ համեղ էր:
Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ համով ստացվեց, իսկապես հյուրերս գոհ էին: Անչափ Շնորհակալություն:
Շա~տ համեղ ստացվեց ! Անմահական է !
Շնորհակալություն հրաշալի բաղադրատոմսի համար !
Խնդրեմ Լիլիթ յան:
Շատ համով է, բերանումդ հալվում է, փորձեք~
Մերսի Գայանե ջան :)