Բացեք հիմա. ԹխվածքներԿաթնաշոռով թխվածք
Կաթնաշոռով թխվածք
Թխվածքներ

Կաթնաշոռով թխվածք

Գայանե 2010-07-21 5299 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար
  • 200 գր. շաքարավազ,
  • 200 գր. կարագ,
  • 1 ձու,
  • 1 թգ. սոդա,
  • 50 գր. կակաո,
  • 380 գր ալյուր:
  • Միջուկի համար`
  • 2 ձու,
  • 300 գր. կաթնաշոռ,
  • 200 գր. շաքարավազ,
  • 200 գր. կարագ,
  • 1 տուփ վանիլի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարագը լավ հարել ավելացնել շաքարավազը, ձուն, կակաոն և շարունակել հարելը, վերջում ավելացնել ալյուրը և սոդան:
Քայլ 2
Միջուկի համար ձվի դեղնուցը, կաթնաշոռը, կարագը, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել: Ձվի սպիտակուցը առանձին հարել և ավելացնել մնացաց զանգվածին:
Քայլ 3
Խմորը բաժանել երկու մասի, մի մասը լցնել թավայի մեջ, այնուհետև լցնել միջուկը, ապա մնացած խմորը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 50-60 րոպե:

Մեկնաբանություններ

Մանե 2011-08-25

Կներես Գայանե ջան,բայց ինձ դուր չեկավ,ինձ թվումա բաղադրիչների չափերը սխալ են

Մարետա 2011-07-22

Գայանե ջան ես փորձեցի պատրաստել և ձեր գրած չափերով խմորը այնքան քիչ էր, որ հնարավոր չէր մեկ շերտ ծածկել, ուր մնաց երկու մասի բաժանել ... շատ պինդ խմոր եղավ,,կարող եք ասելթե ինչու՞:

Տաթևիկ 2011-02-17

Շատ համեղ էր:

Լիանա 2010-11-24

Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ համով ստացվեց, իսկապես հյուրերս գոհ էին: Անչափ Շնորհակալություն:

Աշխեն 2010-08-06

Շա~տ համեղ ստացվեց ! Անմահական է !
Շնորհակալություն հրաշալի բաղադրատոմսի համար !

Գայանե 2010-07-28

Խնդրեմ Լիլիթ յան:

Լիլիթ Հով 2010-07-23

Շատ համով է, բերանումդ հալվում է, փորձեք~
Մերսի Գայանե ջան :)

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր