Բացեք հիմա. ՃաշատեսակներԿարտոֆիլով, տավարի մսով ուտեստ
Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ
Ճաշատեսակներ

Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ

Վարսիկ 2010-07-03 7256 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. տավարի աղացած միս,
  • 2 հատ մեծ լոլիկ,
  • 7 հատ կարտոֆիլ,
  • 4 հատ կարմիր պղպեղ,
  • 1 հատ կծու պղպեղ
  • 1 հատ սոխ,
  • աղ,
  • ձեթ,
  • մաղադանոս զարդարելու համար:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել, կլոր-կլոր կտրատել և երկու կողմերից տապակել: Սոխը խորանարդիկներով կտրատել, սոխառաց անել, ավելացնել կլոր-կլոր կտրատած կծու բիբարը, այնուհետև տավարի միսը և եփել: Երբ միսը գրեթե եփած կլինի, ավելացնել կեղևազրկված, մանրացված լոլիկը և համեմել աղով:
Քայլ 2
Վերցնել թավա, առաջին շերտը շարել կարտոֆիլը այնուհետև, միսը, իսկ հետո կլոր կլոր կտրատված կարմիր պղպեղը և նույնը կրկնել երկրորդ անգամ` կարտոֆիլ, միս և կարմիր պղպեղ: Վերջում այս ամենի վրա 100 գր. ջուր ավելացնել և եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 25-30 րոպե: Զարդարել մաղադանոսով:

Մեկնաբանություններ

Իզաբելլա 2012-11-23

Ես պատրաստել եմ և շաատ համեղ էր

Կառա 2012-08-11

Շատ համեղ էր մերսի

Տաթև 2012-06-26

ես անպայման կփորձեմ

Աննա 2012-04-29

Ես պատրաստեցի իմ բոլոր հյուրերը հիացած էին, շատ շնորհակալ եմ..

Էլիզ 2010-07-04

Ինձ թվում է շատ համեղ կլինի: Մոտակա օրերս կփորձեմ: Շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 46 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր