Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ
Բաղադրությունը
- 500 գր. տավարի աղացած միս,
- 2 հատ մեծ լոլիկ,
- 7 հատ կարտոֆիլ,
- 4 հատ կարմիր պղպեղ,
- 1 հատ կծու պղպեղ
- 1 հատ սոխ,
- աղ,
- ձեթ,
- մաղադանոս զարդարելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել, կլոր-կլոր կտրատել և երկու կողմերից տապակել: Սոխը խորանարդիկներով կտրատել, սոխառաց անել, ավելացնել կլոր-կլոր կտրատած կծու բիբարը, այնուհետև տավարի միսը և եփել: Երբ միսը գրեթե եփած կլինի, ավելացնել կեղևազրկված, մանրացված լոլիկը և համեմել աղով:
Քայլ 2
Վերցնել թավա, առաջին շերտը շարել կարտոֆիլը այնուհետև, միսը, իսկ հետո կլոր կլոր կտրատված կարմիր պղպեղը և նույնը կրկնել երկրորդ անգամ` կարտոֆիլ, միս և կարմիր պղպեղ: Վերջում այս ամենի վրա 100 գր. ջուր ավելացնել և եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 25-30 րոպե: Զարդարել մաղադանոսով:
Մեկնաբանություններ
Ես պատրաստել եմ և շաատ համեղ էր
Շատ համեղ էր մերսի
ես անպայման կփորձեմ
Ես պատրաստեցի իմ բոլոր հյուրերը հիացած էին, շատ շնորհակալ եմ..
Ինձ թվում է շատ համեղ կլինի: Մոտակա օրերս կփորձեմ: Շնորհակալություն