Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե թխվածք
Շոկոլադե թխվածք
Թխվածքներ

Շոկոլադե թխվածք

Նաիրա 2010-07-01 19029 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 1 ձվի դեղնուց,
  • 5 ճգ. կակաո,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 150 գր, կարագ,
  • 250 գր. ալյուր,
  • 1 ճգ. թթվասեր կամ ջուր,
  • կես թգ. սոդա,
  • մի քիչ վանիլին, մի քիչ աղ:
  • Կրեմի համար`
  • 500 գր. թթվասեր,
  • 3 ճգ. կակաո,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • վանիլին:
  • Գլազուրի համար`
  • 4 ճգ. կակաո,
  • 5 ճգ. շաքարավազ,
  • 4 ճգ. թթվասեր,
  • վանիլին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար կարագը քերիչով անցկացնել, ավելացնել դեղնուցը, կակաոն, շաքարավազը, թթվասրը, վանիլինը, աղը և լավ խառնել: Այնուհետև ալյուրի հետ խառնել սոդան և լցնել խմորի վրա և շարունակել խառնելը: Այն բաժանել 3 մասի:
Քայլ 2
Յուրաքանչյուր խմորը գռտնակով բացել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:
Քայլ 3
Կրեմի համար թթվասերը, կակաոն, շաքարավազը և վանիլինը խառնել իրար և դնել սառնարանում, որպեսզի մի քիչ սառչի:
Քայլ 4
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, դնել մարմանդ կրակի վրա, եփել մինչև եռալը:

Մեկնաբանություններ

Մերի 2012-06-24

Ինչպիսի հիմարություն

Լիլիթ 2011-12-02

Շատ ախորժաբեր է

Արուս 2011-11-20

Ահավորա...Ուղղակի ամոթ բան է...Ոչ խմորը, ոչ կրեմը ոչ մի բանի պետք չէր. Ո՞նց կարելի է 250գր. ալյուրով խմորեղեն պատրաստել.. Համի մասին խոսք գնալ չի կարող...

Աննա 2011-10-25

Շաաաաաաաաաատ համեղ է, ես և ամուսինս ուղղակի պաշտում ենք այս խմորեղենի համարը... խորհուրդ կտամ պատրաստման ժամանակ բոլոր չափերը պահպանել և հիանալի կստացվի:

Աննա 2011-08-25

Շատ ախորժաբեր տեսք ունի, չեմ կասկածում, որ շատ համեղ կլինի....

Շուշաննա 2011-07-23

Հիանալի էէէէ.

Արփինե 2011-07-21

Շուտվանից էի ուզում իմանալ, մտա ձեր կայք և իմացա: Կփորձեմ անպայման:

Լիլի 2011-04-23

Տեսքը շատ լավն է, բայց համը չգիտեմ: Չգիտեմ, ոնց երևում է փորձել են չեմ հասկանում համեղ էր, թե համեղ չէր:

ԱՆՆԱ 2011-02-08

Ես եմ համաձայն Սիրանուշի հետ, խմորը ոչինչ, տանելի էր, բայց կրեմի համը ուղղակի անտանելի էր. նույնիսկ մեր շունը չկերավ...

Սիրանուշ 2011-02-05

Վաաաայ հայեր ջան, էսպես տորթ ես18 տարվա մեջ չէի կերել, հոպարիս կինը ավելի համով թխվածքների ռեցեպտ կգրեր, լուրջ եմ ասում չփորձեք, ափսոս էս մթերքի փողը:

Սաթենիկ 2010-08-25

հոյակապ է !!!

ԼԻԼԻԹ 2010-08-24

ՀԻԱՆԱԼԻ Է!!!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 164 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր