Բացեք հիմա. ԹխվածքներՖիգարո
Ֆիգարո
Թխվածքներ

Ֆիգարո

Կարինե 2010-06-28 12851 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 4 ձվի դեղնուց,
  • 200 գր. շաքարավազ,
  • 100 գր. թթվասեր,
  • 250 գր. կարագ,
  • 500 գր. ալյուր,
  • 1թգ. սոդա:
  • Միջուկի համար`
  • 1 կգ. խնձոր,
  • 300 գր. մանրացված ընկույզ,
  • 200 գր. շաքարավազ,
  • 3 ճգ. կակաո,
  • 4 ձվի սպիտակուց:
  • Գլազուրի համար`
  • 250 գր. ցանկացա տեսակի շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար ձվի դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված կարագը, թթվասերը, սոդան և ալյուրը: Խմորը պետք է ստացվի, ոչ շատ պինդ, այն բաժանել 2 մասի:
Քայլ 2
Միջուկի համար ձվի սպիտակուցները լավ հարել: Առանձին կաթսայի մեջ լցնել մանրացված ընկույզը, քերիչով անցկացված խնձորը, շաքարավազը, կակաոն և հարած սպիտակուցը ու լավ խառնել:
Քայլ 3
Խմորը բացել ֆորմայի չափով, վրան լցնել միջուկը, այնուհետև մյուս խմորը բացել և դնել միջուկի վրա, պատառաքաղով ծակծկել: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, 30-40 րոպե:
Քայլ 4
Գլազուրի համար շոկոլադը մանրացնել, դնել կաթսայի մեջ, ավելացնել մի քիչ ջուր և դնել մարմանդ կրակի վրա մինչև հալչի: Գլազուրով ծածկել թխվածի վերին շերտը: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Լենա 2011-12-10

Շատ լավն է

Նունե 2011-07-22

Լավ կայքա

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 93 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր