Թխվածք Հրաշալի
Բաղադրությունը
- Խմոր
- 6 ձու,
- 200 գր. շաքարավազ,
- 250 գր. մայոնեզ,
- 1 տուփ խտացրած կաթ,
- 500-550 գր. ալյուր
- 2 թեյի գդալ սոդա:
- Կրեմ
- 700 գր. թթվասեր
- 200 գր. շաքարավազ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մայոնեզը, այնուհետեվ խտացրած կաթը և շարունակել հարելը: Ավելացնել սոդան և ալյուրը այնքան, որ ստացվի ոչ խիտ խմոր: Խմորը բաժանել 4 մասի:
Քայլ 2
Կաթսան պատել ձեթով և բարակ շերտով ավելացնել խմորը: Եփել 180 աստիճան ջերմաստիճանի տակ, 20-25 րոպե:
Քայլ 3
Կրեմ: Թթվասերին ավելացնել շաքարավազը և լավ հարել:
Քայլ 4
Յուրաքանչյուր շերտին ավելացնել կրեմը և տարածել այն: Թխվածքը կարող եք զարդարել շոկալադով, նախապես այն քերիչով անցկացրեք և թխվացքը պատեք շոկոլադով:
Մեկնաբանություններ
Շատ լավն է այս կայքը
Այո Աննա ջան, որքան էլ տարորինակ լինի, բայց մայոնեզ է :))
այո, հաստատ մայոնեզ, ես էլ էի զարմացել, բայց փորձեցի՝ արտակարգ տորթ ստացվեց:
Հաստատ մայոնեզ? Չեմ հասկանում մայոնեզը ինչ կապ ունի?
indz tvuma vor shad hamov tkhvadzka linelu shnorhakalutiun
շատ դուրս եկավ, բայց կրեմին արժի լցնել շաքարի փոշի և վանելին