Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Հրաշալի
Թխվածք Հրաշալի
Թխվածքներ

Թխվածք Հրաշալի

Լուիզա 2010-04-24 15920 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • Խմոր
  • 6 ձու,
  • 200 գր. շաքարավազ,
  • 250 գր. մայոնեզ,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 500-550 գր. ալյուր
  • 2 թեյի գդալ սոդա:
  • Կրեմ
  • 700 գր. թթվասեր
  • 200 գր. շաքարավազ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մայոնեզը, այնուհետեվ խտացրած կաթը և շարունակել հարելը: Ավելացնել սոդան և ալյուրը այնքան, որ ստացվի ոչ խիտ խմոր: Խմորը բաժանել 4 մասի:
Քայլ 2
Կաթսան պատել ձեթով և բարակ շերտով ավելացնել խմորը: Եփել 180 աստիճան ջերմաստիճանի տակ, 20-25 րոպե:
Քայլ 3
Կրեմ: Թթվասերին ավելացնել շաքարավազը և լավ հարել:
Քայլ 4
Յուրաքանչյուր շերտին ավելացնել կրեմը և տարածել այն: Թխվածքը կարող եք զարդարել շոկալադով, նախապես այն քերիչով անցկացրեք և թխվացքը պատեք շոկոլադով:

Մեկնաբանություններ

Սոֆիա 2013-03-09

Շատ լավն է այս կայքը

Լուիզա 2011-11-12

Այո Աննա ջան, որքան էլ տարորինակ լինի, բայց մայոնեզ է :))

Անահիտ 2011-10-04

այո, հաստատ մայոնեզ, ես էլ էի զարմացել, բայց փորձեցի՝ արտակարգ տորթ ստացվեց:

Աննա 2011-01-29

Հաստատ մայոնեզ? Չեմ հասկանում մայոնեզը ինչ կապ ունի?

ardavazt 2010-09-21

indz tvuma vor shad hamov tkhvadzka linelu shnorhakalutiun

Զինա Սուքիասյան 2010-08-21

շատ դուրս եկավ, բայց կրեմին արժի լցնել շաքարի փոշի և վանելին

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 108 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր